Ալեքսանդր Գրիգորյանը կրկին հեռացել է «Ալաշկերտ»-ից

Armenpress 09:32, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Նորավանք»-ի դեմ խաղից հետո, որն ավարտվել էր ոչ-ոքի, Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել:

Մարզչական կարիերայի ընթացքում Գրիգորյանը գլխավորել է նաև Մոսկվայի «Արարատը», ռուսական «Նիժնի Նովգորոդը», «ԲՄԱ-Խաբարովսկը», «Խիմկին», «Տոսնոն», «Լուչ-Էներգիան», «Անժին», «Տամբովը» «Մաշուկ-ԿՀՋ»-ն, Տաշքենդի «Պախտակորը», Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը, Երևանի «Ուրարտու»-ն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am