Անցած տարվա կրկնակի շոկից հետո ՀՀ տնտեսությունն ակտիվորեն վերականգնվում է․ Քերոբյան

Armenpress 14:50, 20 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ երկրում կրկնակի շոկից հետո, ընթացիկ տարում, անցած տարվա համեմատ, տնտեսությունը բավական արագ վերականգնվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ Քերոբյանը շեշտեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ն իրական տնտեսական աճ է գրանցել։

«Այս տարի գրանցել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է ՀՀ տնտեսության արտահանումը։ Մենք, Կառավարության ծրագրով, նախատեսում ենք ներդրումների վրա հիմնված մոդելով առաջնորդվել։   Նախատեսում ենք խոշոր ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքներում»,- նշեց Քերոբյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am