Ազգային գրադարանում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանին նվիրված բացառիկ ցուցահանդես

Armenpress 18:00, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում կներկայացվեն անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականությունը, սկավառակները, ձայնապնակներն ու ազդագրերը:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am