ՀՀ ոստիկանության բաժին է ներկայացել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը

Armenpress 15:36, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել Շիրին Ֆ․-ն, որը 2019թ. ապրիլի 26-ից հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի (ՃՏՊ մահվան ելքով) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետախուզվողի ներկայանալու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am