Կայացավ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը

Armenpress 14:04, 18 Սեպտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թիվ 31 ՏԸՀ-ում կայացավ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը: Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարում կներկայանա: Ինչպես տեղեկացրեց «Արմենպրես»-ը,  բացի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը:

Ըստ վիճակահանության արդյունքների, Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկն այս տեսքը կունենա. 1. «Հայրաքաղաք» դաշինք 2. «Արժանապատիվ ուղի» կուսակցություն 3. ՀՀԿ 3 4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 5. «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն 6. ՀԿԿ 7. «Գյումրին կռնա» դաշինք 8. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն 9. «Թասիբով» դաշինք 10. «Ապրելու երկիր» կուսակցություն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am