Տոկիոյի մարաթոնը կկայանա 2022 թվականին

Armenpress 21:47, 17 Սեպտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 2021 թվականի մարաթոնը չի կայանա` այն հետաձգվել է մեկ տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում են կազմակերպիչները: Ի սկզբանե մարաթոնը պետք է կայանար ընթացիկ տարվա մարտին, սակայն հետաձգվեց մինչ հոկտեմբեր: Այժմ էլ կազմկոմիտեն 2021 թվականի փոխարեն մարաթոնը կանցկացնի հաջորդ` 2022 թվականին: Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

2020 թվականին Տոկիոյի մարաթոնն անցկացվեց մարտին, որին չմասնակցեց ոչ մի սիրողական վազորդ: Ընդհանուր առմամբ վազքին մասնակցեց մոտ 200 վազորդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am