Կողբ գյուղի «Ղիասի քար» կոչվող հանդամասում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

Armenpress 21:58, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 17-ի ժամը 14։46-ին ահազանգ է ստացել, որ Հաղթանակ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբ գյուղի «Ղիասի քար» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 16:06-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am