ԿԺԴՀ-ն ընդլայնում է հարստացված ուրանի արտադրության օբյեկտը. CNN

Armenpress 17:28, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ԿԺԴՀ-ն ընդլայնում Է ուրանի հարստացման իր հանգուցային օբյեկտը, որը նախատեսված Է միջուկային զենքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով փորձագետների:

Սպառազինությունների փորձագետ եւ ԱՄՆ-ի Միդլբերիի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆրի Լյուիսը հեռուստաալիքին հայտարարել Է, որ նկարների վրա, որոնք արվել են Maxar ընկերության կողմից, երեւում Է, որ Յոնբյոնում գտնվող միջուկային հետազոտությունների համալիրի տարածքում ընթանում Է ուրանի հարստացման գործարանի կառուցում:

Դա, փորձագետի կարծիքով, կարող Է ԿԺԴՀ-ին թույլ տալ զենքի արտադրման համար միջուկային նյութերի արտադրությունն ավելացնել 25 տոկոսով:

«Վերջին ընդլայնումը Յոնբյոնում, հավանաբար, արտահայտում Է զենքի արտադրման համար միջուկային նյութերի արտադրության ավելացման պլանները»,-նշել Է Լյուիսը:

Նա հավելել Է, որ ավելի վաղ օբյեկտում ջանքեր են գործադրվել տարածքն ավելացնելու համար, ինչը թույլ Է տալիս նրանում ավելի շատ ցենտրիֆուգ տեղավորել հարստացման համար:

«Նոր տարածքը կազմում Է շուրջ հազար քառակուսի մետր, ինչը բավական Է եւս երեք հազար ցենտրիֆուգ տեղակայելու համար: Հազար ցենտրիֆուգի հավելումը կմեծացնի օբյեկտի հզորությունը բարձրհարստացված ուրան արտադրելու համար»,-հայտարարել Է փորձագետը:

ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Հրթիռները 60 եւ ավելի կիլոմետր բարձրությամբ թռել են մոտավորապես 800 կիլոմետր: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը փորձարկումների ժամանակ ներկա չի գտնվել: Դրանից առաջ սեպտեմբերի 11-ին եւ 12-ին Հյուսիսային Կորեան անցկացրել Է մեծ հեռահարության թեւավոր հրթիռների արձակում: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը արձակումները որակել Է սադրանք, ինչը հարուցել Է ԿԺԴՀ-ի կողմի քննադատությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am