1000х90.jpg (78 KB)

Գեղասահորդները կմասնակցեն ՕԽ վարկանիշային մրցաշարին  

Armenpress 15:49, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում  սեպտեմբերի  22-ին կմեկնարկի Պեկինում 2022 թ. փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարը:

Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Նրանք մրցավայր կմեկնեն մրցումներից երկու օր առաջ:

Պեկինի ստուգատեսին մասնակցելու համար Օբերստդորֆի մրցաշարում մենասահորդ տղամարդիկ պետք է զբաղեցնեն մինչև յոթերորդ, կանայք՝ հինգերորդ, իսկ պարային զույգը ՝ չորրորդ տեղերը:

Nebelhorn Trophy անվանմամբ մրցաշարը 1969 թվականից մշտական գրանցում է ստացել  միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Ամենամյա  այդ ստուգատեսն անցկացնում է  Գերմանիայի գեղասահքի ֆեդերացիան՝ Բավարիայի երկրամասի Օբերստդորֆ քաղաքում: Ավանդաբար այդ մրցումներով է սկսվում գեղասահորդների մրցաշրջանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am