Մահացել Է ZX Spectrum համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը

Armenpress 12:16, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 81 տարեկան հասակում մահացել Է բրիտանացի ձեռնարկատեր, ZX Spectrum տնային համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա դստերը: Բելինդա Սինքլերի խոսքով՝ իր հայրը մահացել Է սեպտեմբերի 16-ի առավոտյան, Լոնդոնի իր տանը՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Սինքլերը ձգտել Է ստեղծել համակարգիչներ եւ հասանելի իրեր: Նրա կողմից ստեղծված Sinclair Radionics-ը 1972 թվականին թողարկել Է գրպանի հաշվասարք, որի հաստությունը եղել Է մեկ սանտիմետրից պակաս:

Ավելի ուշ նա հիմնել Է Sinclair Radionics-ի նոր ընկերությունը, որի առաջին տնային համակարգիչը՝ ZX80-ը, հայտնվելով 1980 թվականին, արժեցել Է 79,95-ից մինչեւ 99,95 ֆունտ ստեռլինգ՝ գրեթե հինգ անգամ ավելի Էժան, քան այն ժամանակների նմանօրինակները:

ZX80-ը եւ հաջորդ մոդելը՝ ZX81-ը, Սինքլերին դարձրեցին միլիոնատեր, բայց առավել մեծ ժողովրդականություն Է ունեցել ZX Spectrum-ը: Այդ մոդելը դարձել Է ամենավաճառվողներից մեկը Եվրոպայում: Իր վաստակի համար 1983 թվականին Քլայվ Սինքլերն արժանացել Է ասպետի կոչման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am