Կոտայքի և Արմավիրի մարզերում վթարային ջրանջատում կիրականացվի

Armenpress 20:37, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 17-ի ժամը 09.00-20.00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 1, 3, 4, 6, 11, 12 փողոցների ջրամատակարարումը: «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Վթարային ջրանջատում կիրականացվի նաև Արմավիրի մարզում:

«Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը»,- հայտնում են ընկերությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am