ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 16-09-21

Armenpress 17:43, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.63 դրամով և կազմել 486.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.32 դրամով և կազմել 572.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 6.72 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.26 դրամով և կազմել 672.07 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 29.36 դրամով և կազմել 28099.19 դրամ: Արծաթի գինն աճել է 3.20 դրամով և կազմել 372.71 դրամ: Պլատինի գինը նվազել է 175.64 դրամով և կազմել 14714.56 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am