Թուրքական ԶՈՒ հարվածների հետևանքով Սիրիայի հյուսիսում  PKK-ի 8 զինյալ է զոհվել

Armenpress 17:41, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում սեպտեմբերի 16-ին թուրքական ԶՈՒ կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 8 զինյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինյալներից 4-ը զոհվել են Թուրքական ԶՈՒ կողմից PKK-ի դեմ իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության գոտում, իսկ մյուս 4-ը՝ «Ձիթենու ճյուղ» գործողության գոտում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am