ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում

Armenpress 13:39, 16 Սեպտեմբեր, 2021

ԴՈՒՇԱՆԲԵ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում որոշում է կայացվել հաջորդ ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացնել Երևանում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Տաջիկստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2022 թվականին կնշվի Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը:

«Համաձայնեցվել է մանրամասն պլան, որը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում: Սպասում ենք Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին՝ Երեւանում»,- ասել էր  Փաշինյանը։

Հայաստանը սեպտեմբերի 16-ից ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am