Տաջիկստանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը

Armenpress 11:08, 16 Սեպտեմբեր, 2021

ԴՈՒՇԱՆԲԵ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանում քիչ առաջ մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ընդլայնված նիստին հայկական կողմից մասնակցում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին պատվիրակությունների ղեկավարները պաշտոնական ճաշ կունենան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։        



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am