1000х90.jpg (78 KB)

«Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մալմյո»-ն պարտվեցին. մեկնարկեց ՉԼ խմբային փուլը

Armenpress 08:03, 15 Սեպտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին խմբային փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացան E, F, G, H խմբերի հանդիպումները:

E խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն 0:3 հաշվով զիջեց «Բավարիա»-ին, իսկ Կիևում «Դինամո»-«Բենֆիկա» խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

F խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս պարտություն կրեց «Յան բոյզ»-ից (2:1), իսկ «Վիլիառեալ»-«Ատալանտա» խաղում գրանցվեց 2:2 հաշիվը:

G խմբում ոչ-ոքիներ են` «Սևիլիա»-«Զալցբուրգ»` 1:1, «Լիլ»-«Վոլֆսբուրգ»` 0:0:

Եվ H խմբում ՉԼ գործող չեմպիոն «Չելսի»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Զենիթ»-ի նկատմամբ, «Յուվենտուս»-ն արտագնա խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց «Մալմյո»-ին:

Չեմպիոնների լիգայի A, B, C, D խմբերի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 15-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am