1000х90.jpg (78 KB)

Արցախի պետնախարարը մասնակցել է սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի մեկնարկին

Armenpress 21:08, 14 Սեպտեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Արցախում սոցիալական աշխատանքի մասնագիտությամբ մագիստրոսական նորաբաց ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից,

պետական նախարարը կարևորել է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն ուղղված ջանքերը՝ դրանք համարելով ԱՀ կառավարության կողմից սոցիալական ոլորտում շարունակվող բարեփոխումների արդյունք: Արտակ Բեգլարյանը հաջողություն է մաղթել սոցիալական աշխատողի մասնագիտությամբ մագիստրատուրա ընդունված ուսանողներին և շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին՝ ի դեմս Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Հայ կրթական հիմնարկության և Մեսրոպ Մաշտոց համալսարանի:

Ըստ աղբյուրի՝ սոցիալական աշխատանքի հիմնարար բարեփոխումների իրականացումը պետական նախարարը պայմանավորել է տեղում պատրաստվող մասնագետների արհեստավարժությամբ, որոնք ի վիճակի կլինեն ոչ միայն սոցիալական որակյալ ծառայություններ մատուցել, այլև ստանձնել քաղաքականություն մշակողի առաքելությունը:

Հանդիպմանը մասնակցում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am