Լավրովը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին Զելենսկու հայտարարությունը

Armenpress 20:29, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի  մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը արժանի չէ նույնիսկ ուշադրության:

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը նույնիսկ արժանի չէ ուշադրության: Մենք սովոր ենք այդ գռեհիկ հայտարարություններին, որոնք ռուսատյացությամբ են լցված», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լավրովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանցի նախարարը ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, ով իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսների ներքո և աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի արևելքում, այժմ հայտարարում է, որ նա, ով ապրում է Ուկրաինայում և իրեն ռուս է համարում, պետք է մեկնի Ռուսաստան:

Ավելի վաղ,  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am