Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին

Armenpress 15:24, 6 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ»  ռուսական պատվաստանյութին։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:

«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութը հավանության արժանացնելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Սպուտնիկ Լայթ»-ը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին կոմպոնենտն է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով պատվաստումը թույլ կտա սահմանափակել կորոնավիրուսի տարածումը և կարագացնի կոլեկտիվ իմունիտետի ստեղծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ 2021 թվականին Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am