1000х90.jpg (78 KB)

Առողջապահության նախարարը խիստ մտահոգիչ է համարում Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը

Armenpress 11:59, 27 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին 14 բժշկական կենտրոն սպասարկում են կորոնավիրուսով հիվանդ բուժառուներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Նրա խոսքով` հիվանդանոցներում ծավալել են 1 500 մահճակալ, որոնցից այս պահին զբաղված է 1 143-ը:

 «Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտ 700 բուժառու: Ընդհանուր հոսպիտալացված բուժառուների թիվը և ծանր վիճակում գտնվող բուժառուների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ակտիվ շրջանառվում է «Դելտա» շտամը, որը աչքի է ընկում ինչպես բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով:

«Ունենք երիտասարդ  բուժառուներ, որոնք որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում, գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,-  նշեց Ավանեսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am