Բայդենը Մակրոնի հետ քննարկել է Աֆղանստանի իրադրությունը

Armenpress 12:35, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնն օգոստսի 19-ին հեռախոսով քննարկել են Աֆղանստանի իրադրությունը, այդ թվում Քաբուլի օդանավակայանից երկրների մարդկանց տարահանման գործընթացը: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք ընդգծել են Աֆղանստանի վերաբերյալ դաշնակիցների եւ ժողովրդավարական գործընկերների շրջանում սերրտ համակարգումը շարունակելու կարեւորությունը, այդ թվում (…) հումանիտար օգնության եւ փախստականների աջակցության հարցերի շուրջը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նրանք նաեւ ողջունել են Աֆղանստանի վերաբերյալ հաջորդ շաբաթ Յոթի խմբի վիրտուալ գագաթնաժողովի անցկացման պլանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am