Իսրայելի բանակը հավաստել Է օդուժի հարվածները Լիբանանի թիրախներին ի պատասխան հրթիռների արձակման

Armenpress 10:49, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հավաստել Է օգոստոսի լույս 5-ի գիշերը երկրի կործանիչներով հարվածները Լիբանանի հարավի թիրախներին ի պատասխան արաբական պետության տարածքից երեք հրթիռների արձակման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը տարածել Է բանակի մամուլի ծառայությունը:

«Ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել արձակման հրապարակներին եւ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք Լիբանանում օգտագործվում են ահաբեկչության համար, որտեղից հրթիռներ են արձակվել: Խոցվել Է լրացուցիչ թիրախ այն շրջանում, որտեղից անցյալում հրթիներ Էին արձակվում»,- ասված Է իսրայելացի զինվորականների հայտարարության մեջ: «Իսրայելի Պաշտպանության բանակը կարծում Է, որ Լիբանանն Է պատասխանատվություն կրում այն բոլոր գործողությունների համար, որոնք տեղի են ունենում իր տարածքում, եւ նախազգուշացնում Է Իսրայելի քաղաքացիական բնակչությանը եւ ինքնիշխանությանը վնաս հասցնելու հետագա փորձերից»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 4-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ հրետանին երեք անգամ գրոհել Է թիրախները Լիբանանի հետ սահմանի երկայնքով ի պատասխան հրեական պետության տարածք երեք հրթիռների արձակման, որոնցից մեկը չի անցել սահմանը: Դա եղել Է Իսրայելի ադեն երկրորդ հրթիռակոծումը Լիբանանից հունիսի 13-ին վարչապետ Նաֆթալի Բենետի գլխավորությամբ Իսրայելի նոր կառավարության երդմնատվության պահից: Նախորդ անգամ հրեական պետության հյուսիսային շրջանները Լիբանանից հրթիռակոծման Էին ենթարկվել հուլիսի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am