ԱԺ-ն շարունակում է նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը օգոստոսի 5-ի նիստում կընտրի ԱԺ նախագահի երրորդ տեղակալ:

Նախագահի տեղակալի թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն է:

Դրանից հետո ԱԺ-ն կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Խմբակցությունները ներկայացրել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախաձեռնություններ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am