Ռուստամ Բադասյանը ներկայացրել է  ՔԿՀ-ներում և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումների մի մասը

Armenpress 18:17, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում, որով ներկայացրել է  երկու տարում քրեակատարողական, հարկադիր, հանրային ծառայությունների և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումների մի մասը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյութում նշվում է, որ, մասնավորապես, բարելավվել է բանտային առողջապահությունը, 12 ՔԿՀ-ների շենքային պայմանները, սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, ընդունվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերվող օրենսդրական փաթեթ:

Մանրամասները՝ տեսանյութում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am