Բանգլադեշում շանթահարվելու հետևանքով 17 մարդ է մահացել

Armenpress 17:19, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջշախի շրջանում կայծակի՝ նավին հարվածելու հետևանքով 17 մարդ մահացել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բոլոր տուժածները հարսանեկան արարողության մասնակիցներ են եղել:

2016 թվականին Բանգլադեշի իշխանությունները կայծակը տարերային աղետ էին հայտարարել, քանի որ այդ տարի շանթահարվելու հետևանքով մահացել էր ավելի քան 260 բնակիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am