1000х90.jpg (78 KB)

Նաիր Տիկնիզյանը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»

Armenpress 16:54, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ,4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը պայմանագիր է կնքել 22-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցամբ՝ այս մասին հայտնում է «Լոկոմոտիվ»-ի պաշտոնական կայքը:

Մոսկովյան ակումբի պայմանագիրը հայկական արմատներով ֆուտբոլիստի հետ5 տարի ժամկետով է:

Տիկնիզյանը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես էր գալիս Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում: ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի կազմում Տիկնիզյանը մասնակցել է 83 խաղի: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ֆուտբոլիստն անցկացրել է 34 խաղ, դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am