ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Armenpress 10:01, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են օգոստոսի 2-ին մեկնարկած նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  օգոստոսի 4-ի նիստում նախատեսվում է անցկացնել ԱԺ նախագահի երկրորդ տեղակալի ընտրության քվեարկությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Հակոբ Արշակյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն է:

Նախորդ նիստում ԱԺ-ն նախագահի տեղակալի պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանին:

Նախագահի տեղակալների ընտրություններից հետո խորհրդարանը կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Խմբակցությունները ներկայացրել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախաձեռնություններ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am