Տոկիո-2020. Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան

Armenpress 18:37, 3 Օգոստոս, 2021

ՏՈԿԻՈ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը մասնավորապես շեշտեց. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: Բայց այդ մասին կխոսեմ հետո: Ես շատ եմ վրդովված»:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման ժամանակ Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը, իսկ հետո, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լրագրողական «խառը գոտի»-ում ասել է, որ պետք է ռուս լինել  հաղթելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am