1000х90.jpg (78 KB)

Ոստիկանները հայտնաբերել են Նանսենի փողոցում ծեծկռուտի և կրակոցների հեղինակներին

Armenpress 16:40, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորքի համայնքային ոստիկանները hուլիսի 31-ի առավոտյան տեղեկություն են ստացել, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բաժնից օպերատիվ խումբ է մեկնել՝ տեղեկության իսկությունը ստուգելու։ Այդ ընթացքում բաժնում ահազանգ է հնչել, որ Նանսենի փողոցում ծեծկռտուք է, կրակոցներ են հնչել։

Արագ արձագանքման շնորհիվ Նոր Նորքի ոստիկանները տեղում հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մի քանիսին։ Տղամարդիկ բերման են ենթարկվել բաժին։

Պարզվել է, որ մի խումբ անձինք Նանսենի թիվ 1  հասցեի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել իրար։ Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։ Կրակողը բերման ենթարկվածների թվում է եղել։ Երևանի Մայակ թաղամասում բնակվող 36-ամյա տղամարդու խուզարկությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am