1000х90.jpg (78 KB)

Շարունակվում են նորակոչիկների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները

Armenpress 15:16, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3-րդ զորամիավորման զորամասերում  շարունակվում են նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Սպաները նրանց ուսուցանում են համազորային կանոնադրությունները, անցկացնում են շարային պարապմունքներ, նախապատրաստում զինվորական երդման հանդիսավոր արարողությանը։

Հրամկազմը նորակոչիկներին բացատրում է զինծառայության առաջնահերթությունները, հրահանգավորում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am