Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Armenpress 14:38, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապեևրի բաժնի տարածած հաղորդագրությունից:

Արմեն Սարգսյանը ՀՀ կառավարությանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am