Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Armenpress 13:16, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ինգրիդա Շիմոնիտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյան:  Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանը ամենայն հաջողություն Հայաստանի ժողովրդի համար ավելի լավ, ավելի ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու գործում: Դուք կարող եք ակնկալել Լիտվայի աջակցությունը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am