Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Armenpress 11:01, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 10:00-21:00-ն դադարեցվել է Երևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը:

«Դադարեցվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դ.Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը»,-նշվաշ է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am