ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետն անցկացրել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն

Armenpress 21:05, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 2-ին անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի       կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռազմական ուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։

Ըստ աղբյուրի՝ կայազորային կարգապահական վաշտերի առաջին կիսամյակի արդյունքներով՝ «Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի շնորհակալագրով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am