Ամերիաբանկը գործարկել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վարկային նոր ծրագիր

Armenpress 18:51, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը գործարկել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վարկային նոր ծրագիր, որի շրջանակում  գործարարներին առաջարկում է դրամային վարկեր 6-60 ամիս (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով) ժամկետով` տարեկան 9.5%-10.5%-ով (փաստացի տոկոսադրույք` 9.9-12.4%): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից:

«Ահա թե ինչ է անհրաժեշտ` Ձեր բիզնես նպատակներն իրագործելու համար:

Բիզնեսի զարգացման ու աճի, նոր նպատակներ սահմանելու և դրանք իրագործելու հնարավորություններն ստեղծվում են այստեղ և այսօր:

Առաջարկում ենք Ձեզ դրամային վարկեր 6-60 ամիս (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով) ժամկետով` տարեկան 9.5%-10.5% (փաստացի տոկոսադրույք` 9.9-12.4%):

Մենք Ձեր կողքին ենք` պատրաստ ներդնելու մեր գիտելիքները, փորձը և ժամանակը հանուն Ձեր բիզնեսի բարօրության, հանուն Ձեր մեծ ու փոքր նպատակների իրագործման:

 

Վստահ ենք, որ մեր համագործակցությունը դառնալու է ամուր և փոխշահավետ գործընկերություն:

 

Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»,- ասվում է Ամերիաբանկի հայտարարության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am