1000х90.jpg (78 KB)

YES. ՀայՓոստը գործարկում է նոր ծառայությունը

Armenpress 15:28, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայՓոստը սկսում է մատուցել նոր YES (Երևան Էքսպրես Սերվիս) սուրհանդակային էքսպրես առաքման ծառայություն Երևան քաղաքում: Այն առաջին անգամ առաջարկում է Տնից ընդունում (Pick up) և Տուն առաքում (Home delivery) լրացուցիչ ծառայությունները, որոնք մատուցվում են Երևան քաղաքի ամբողջ տարածքով:

Ծառայության շրջանակում ՀայՓոստը հնարավորություն է տալիս հեռակա առևտրով զբաղվող գործընկերներին Երևան քաղաքում օգտվել արագ և հուսալի սուրհանդակային ծառայությունից։

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀայՓոստը մշտապես բազմազանեցնում է իր բիզնես ուղղություները՝ նպատակ ունենալով սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը:

YES–ի գործարկումով ՀայՓոստը նոր հարմարավետ և շահավետ ծառայություն է ավելացնում իր գործառույթներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am