1000х90.jpg (78 KB)

Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում կատարվել է COVID-19-ի դեմ 171 հազար 890 պատվաստում

Armenpress 11:00, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 171 հազար 890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120 հազար 285, երկրորդ դեղաչափ` 51 հազար 605։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի, ժամը 10։00-16։00-ն, սահմանվել են հերթապահություններ:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար;

Պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am