Ադրբեջանական ԶՈւ-ն Երասխի հատվածում թիրախային կրակ է արձակել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. տուժածներ չկան

Armenpress 00:08, 1 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, հերթական անգամ դիմել են սադրանքի`տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան»,- նշում են ՊՆ-ից:
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am