Մալայզիայում կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են խորհրդարանի աշխատանքները

Armenpress 17:04, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի խորհրդարանի հատուկ նիստը դադարեցվում է՝ COVID-19 վարակի հայտնաբերումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Reuters-ը՝ օրենսդիր մարմինն այս մասին հայտարարել է հուլիսի 30-ին:

Արտակարգ դրության պայմաններում գործունեությունը դադարեցրած խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստ էր գումարել հուլիսի 26 -ին: Խորհրդարանում հուլիսի 29-ին հայտնաբերվել է  COVID-19-ի 11 դեպք:

Օրենսդիր մարմնի տարածած հայտարարությունում նշվել է, որ վարչապետ Մուհիդդինի հրամանով՝ օգոստոսի 2 -ին կայանալիք արտահերթ նստաշրջանի վերջին նիստը կհետաձգվի:

Չի նշվում, թե խորհրդարանը երբ կրկին նիստ կգումարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am