Ուզբեկստանում արտադրվել են ռուսական Sputnik V-ի առաջին խմբաքանակները

Armenpress 15:52, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանում արտադրել են կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակները, դրանք ուղարկվել են Գամալեյա կենտրոն ՝ որակի վերահսկման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը:

Վերահսկողության դրական արդյունքի դեպքում կթողարկվեն առևտրային խմբաքանակները: Ուզբեկստանում արտադրվող պատվաստանյութը կօգտագործվի երկրում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման ծրագրի համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am