Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Armenpress 14:13, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի մարզի «Պոկրովսկոյե» հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 10 մարդ:

Պայթյունը տեղի է ունեցել 815 մետր խորության վրա: Վիրավորված հանքափորները հոսպիտալացվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է մեկ մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am