Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 243 նոր դեպք, առողջացել 163 մարդ

Armenpress 11:14, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, առողջացել է 163 քաղաքացի, մահացել՝ 6-ը: Մեկ օրում կատարվել է 6251 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 340 258-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն առողջացման, 4614-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: 

Արձանագրվել է նաև մահվան 1121 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am