Հաիթիի նախագահի սպանության գործով ոստիկաններ են ձերբակալվել

Armenpress 10:56, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաիթիի իրավապահ մարմինները երկրի նախագահի սպանության գործով ձերբակալել են ոստիկանության արդեն չորրորդ սպայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաիթիի ոստիկանությունը նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով 46 հարցաքննություն է իրականացրել և ձերբակալել 27 մարդու, այդ թվում և 18 կոլումբացիների, ովքեր մեղադրվում են հանցագործության մեջ ներգրավվածություն ունենալու մեջ:

Հետախուզվում է վեց մարդ, այդ թվում և նախկին սենատոր, նախկին դատավոր և գործարար:

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 7-ից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am