1000х90.jpg (78 KB)

Նման խաղերում սխալները չեն ներվում. Բիչախչյան

Armenpress 11:56, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ամփոփել է «Շլյոնսկի» հետ հանդիպումը:

«Առաջին խաղից հետո բարդ վիճակում էինք ու այս հանդիպման խաղասկիզբն էլ հաջող չդասավորվեց։ Հետո կարողացանք խաղը կարգավորել և երկու գոլ խփել։ Երկրորդ կեսը լավ չսկսեցինք, կորավ այն արագությունը, որը կար առաջին խաղակեսում, և կրկին ստանդարտ դրությունից գոլ բաց թողեցինք։ Աբսուրդ է․ երկու խաղում 5 գոլ խփեցինք, բայց, ցավոք, չկարողացանք երկրորդ փուլի արգելքը հաղթահարել, քանի որ տարրական սխալները բավականին շատ էին, իսկ նման խաղերում սխալները չեն ներվում։ Շնորհավորում եմ «Շլյոնսկին» հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ ու հաջողություն մաղթում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանի «Արարատը»,  հյուրընկալվելով լեհական «Շլյոնսկին», ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, սակայն դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից: «Արարատը» գնդակ բաց թողեց հանդիպման մեկնարկից ընդամենը 2 րոպե անց: «Շլյոնսկի» կազմում աչքի ընկավ Ռոբերտ Պիչը: Հանդիպման վերջնամասում «Արարատը» կարողացավ ոչ միայն հետ բերել կորցրածը, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն: «Արարատը» երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին կրկին պարտվողի դերում հայտնվեց: 58-րդ րոպեին «Շլյոնսկի» կազմում աչքի ընկավ Լևկոտը: Միայն հանդիպման վերջնամասում «Արարատը» խուսափեց պարտությունից: Աչքի ընկավ Սիլուեն: 

Ի վերջո, «Արարատը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Շլյոնսկ»-ի հետ` 3:3 (երկու խաղերի ընդհանուր հաշիվը՝ 7:5), բայց դուրս մնաց առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am