Տոկիո-2020. Կարեն Խաչանովը Օլիմպիական խաղերի եզրափակիչում է  

Armenpress 11:48, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Խաչանովը մրցեց Պաբլո Կարենո-Բուստայի (Իսպանիա) հետ: 1 ժամ 19 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթերից հետո` 6:3, 6:3:

Տոկիոյում ընթանում է քառամյակի (այս անգամ՝ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումներն անցկացվում են 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն կային, 8-ը նոր են կառուցվել, 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով խաղարկվում է մեդալների 339 հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեն եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am