ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ

Armenpress 12:00, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթերերոդ գումարման ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը գումարվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am