«Արարատ»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, սակայն լքում է Կոնֆերենցիաների լիգան

Armenpress 23:55, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ը  հյուրընկալվելով լեհական «Շլյոնսկի»-ին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, սակայն դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ը գնդակ բաց թողեց հանդիպման մեկնարկից ընդամենը 2 րոպե անց: «Շլյոնսկ»-ի կազմում աչքի ընկավ Ռոբերտ Պիչը: Հանդիպման վերջնամասում «Արարատ»-ը կարողացավ ոչ միայն հետ բերել կորցրած, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն: «Արարատ»-ը երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին կրկին պարտվողի դերում հայտնվեց: 58-րդ րոպեին «Շլյոնսկ»-ի կազմում աչքի ընկավ Լևկոտը: Միայն հանդիպման վերջնամասում «Արարատ»-ը խուսափեց պարտությունից: Աչքի ընկավ Սիլուեն: 

Ի վերջո «Արարատ»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպում «Շլյոնսկ»-ի հետ`  3:3 (երկու խաղերի ընդհանուր 7:5), բայց դուրս մնաց առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am