1000х90.jpg (78 KB)

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Armenpress 20:49, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 8-ի ժամը 23։59-ը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի շրջանակում TikTok և Instagram սոցիալական հարթակներում ազդարարում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայությունից, այս մարտահրավերի ընթացքում Ucom-ի աշխատակիցները կարճ տեսահոլովակի ձևաչափով կցուցադրեն իրենց սպորտային կարողությունները, որից հետո մարտահրավեր կնետեն մյուս օգտատերերին՝ կիսվելու նմանատիպ հոլովակներով՝ օգտագործելով #UcomSport հեշթեգը։

Ըստ աղբյուրի՝ մրցույթի ավարտին ընտրվելու է 10 հաղթող՝ 5-ը TikTok-ի, մյուս 5-ը՝ Instagram-ի սոցիալական հարթակներից: Հաղթելու պայմանն է հավաքել առավելագույն քանակի դիտումներ: Իսկ հաղթողները կստանան Canyon SB41BG խելացի ֆիթնես-թևնոցը:

«Որպես բոքսով զբաղվող մարդ՝ ինքս ընդունել եմ այս մարտահրավերը: Միացե՛ք Ucom Sport չելենջին, ցուցադրե’ք ձեր սպորտային կարողությունները և նշե՛ք, թե որն է ձեր մարզաձևը։ Ի դեպ, Ucom թիմի ժյուրիի կողմից ընտրված ամենահետաքրքիր, ամենասպորտային մասնակիցը կստանա հատուկ մրցանակ՝ էլեկտրական սկուտեր», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայությունից  հավելում են, որ նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom-ի ժյուրիի ընտրությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am