Ալյասկայում երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 11:17, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմոլոգները երկրաշաժ են գանցել Ալյասկայի նահանգի տարածքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ծառայության տվյալներով՝ մագնիտուդը կազմել Է 7,3, մինչդեռ ԱՄՆ-ի Նախազգուշացման կենտրոնը հայտնել Է 8,1 մագնիտուդի մասին:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Անքորիջից, որի բնակչությունը շուրջ 298 հազար Է, 801,6 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած Է եղել 3,4 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք Է հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am