«Ալաշկերտ»-ը պարտվելով «Շերիֆ»-ին լքում է Չեմպիոնների լիգան

Armenpress 22:55, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվեց մոլդովական «Շերիֆ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս թիմերի առաջին հանդիպումը Երևանում ավարտվել էր «Շերիֆ»-ի նվազագույն առավելությամբ:Պատասխան խաղի մեկնարկում` 10-րդ րոպեին, «Ալաշկերտ»-ը բացեց հանդիպման հաշիվը: Սակայն հինգ րոպե անց տան տերերը` «Շերիֆ»-ի ֆուտբոլիստները, հավասարեցրեցին հաշվի տարբերությունը: Այնուհետ` 23-րդ րոպեին, առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Լուվաննորը:«Ալաշկերտ»-ը ևս մեկ գնդակ բաց թողեց երկրորդ կեսում և ի վերջո պարտվեց 3:1 հաշվով:

Այս պարտությունից հետո «Ալաշկերտ»-ը կխաղա Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am